Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3

գործել է մինչև 1997-11-22Բացել ARLIS-ում

Հոդված 3

. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ չորեքշաբթին և փետրվարի առաջին երկուշաբթի օրից մինչև հունիսի երկրորդ չորեքշաբթին:

Հերթական նստաշրջաններն անցկացվում են երկու շաբաթը մեկ գումարվող եռօրյա նիստերի միջոցով: Եռօրյա նիստերն անցկացվում են երկուշաբթի օրը` 14.30-ից մինչև ժամը 18.00 և երեքշաբթի, չորեքշաբթի օրերը` 10.00-ից մինչև ժամը 18.00: Յուրաքանչյուր մեկ և կես ժամը մեկ հայտարարվում է 30 րոպե տևողությամբ ընդմիջում: Երկրորդ ընդմիջման տևողությունը մեկ ժամ է:

Տոների և հիշատակի օրերին, եթե օրենքով դրանք հայտարարված են ոչ աշխատանքային, Ազգային ժողովի հերթական նիստեր չեն գումարվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։