Գլուխ 14 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 94
Հոդված 94.
Նիստը վարելու կարգի վերաբերյալ առաջարկություններ արվում են մինչև հարցի զեկուցումը և քվեարկությունից առաջ:
Օրակարգային յուրաքանչյուր հարցի քննարկման կապակցությամբ պատգամավորը վարման կարգի մասին ձայն է ստանում ոչ ավելի, քան երկու անգամ: Վարման կարգի մասին առաջարկությունն արվում է մեկ րոպեի ընթացքում:
Եթե պատգամավորի առաջարկությունն առնչություն չունի նիստը վարելու կարգի հետ, նախագահողն անջատում է խոսափողը:
Հարցի քննարկման ընթացքում պատգամավորը մեկ անգամ մեկ րոպեի ընթացքում կարող է ճշգրտել սխալ ընկալված իր արտահայտությունները:
Նիստի ժամանակ արգելվում է երկխոսություններ ծավալելը, պատգամավորի կողմից հարցով մեկ այլ պատգամավորի դիմելը, կարգը խախտող գործողությունները, անձը վիրավորող արտահայտությունները: