Հոդված 294. Ապօրինի որսը
Հոդված 294. Ապօրինի որսը
1. Ապօրինի որսը, որը՝
1) պատճառել է խոշոր վնաս,
2) կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձևերով, միջոցներով և գործիքներով,
3) կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է,
4) կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
(294-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, խմբ. 04.02.10 ՀՕ-19-Ն, փոփ. 05.02.13 ՀՕ-3-Ն)