Անցնել բովանդակությանը
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 32 · ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 382. Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից

գործել է մինչև 2020-10-09Բացել ARLIS-ում

Հոդված 382. Հանցավոր գործողությունները գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից

1. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից ռազմական նշանակություն ունեցող աշխատանքներին կամ այնպիսի այլ միջոցառումներին կամովին մասնակցելը, որոնք ակնհայտ կերպով կարող են վնաս պատճառել Հայաստանի Հանրապետությանը կամ նրա դաշնակից պետություններին, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

2. Մյուս ռազմագերիների նկատմամբ բռնություն գործադրելը կամ ավագի դիրքում գտնվող ռազմագերու կողմից նրանց հետ դաժանորեն վարվելը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից ութ տարի ժամկետով:

3. Գերության մեջ գտնվող զինծառայողի կողմից շահադիտական դրդումներով կամ իր նկատմամբ հակառակորդի ներողամիտ վերաբերմունքն ապահովելու նպատակով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ուղղված են մյուս ռազմագերիների դեմ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: (382-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։