Անցնել բովանդակությանը
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 14 · ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 94. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը

գործել է մինչև 2020-10-09Բացել ARLIS-ում

Հոդված 94. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը

1. Անչափահաս տարիքում հանցանք կատարած և ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

3) առանձնապես ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը: 2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս հաշվի են առնվում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջներն ու հանգամանքներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անչափահաս դատապարտյալների նկատմամբ: (94-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, լրաց. 24.12.04 ՀՕ-67-Ն, 01.03.17 ՀՕ-62-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։