Հոդված 307. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը
Հոդված 307. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը
1. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության, ինչպես նաև պետական գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող այլ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ով պարտավոր էր պահպանել այդ կանոնները, եթե դա անզգուշությամբ առաջացրել է այդ փաստաթղթերի կամ առարկաների կամ համակարգչային տեղեկատվության կորուստ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
(307-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)