Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործել է մինչև 2023-12-09Բացել ARLIS-ում

Հոդված 2.

Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող` բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է փոխհատուցում սույն հոդվածի 1-ին մասում նշված բնական գազի օգտագործման բաժանորդներին բնական գազի դիմաց տրամադրվող փոխհատուցման չափով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքների կողմից 2013 թվականին գազի և էլեկտրաէներգիայի տարեկան սպառված 1 բաժանորդի հաշվով միջինացված ծավալների ու տվյալ տարում փաստացի ծախսված ոռոգման ջրի վարձավճարի առնվազն 50 տոկոսը:

Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։