Հոդված 5
Հոդված 5.
Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետպատվերի շրջանակներում:
Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված անձանց առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում տրամադրվում է նաև միանվագ գումարային աջակցություն՝ համապատասխանաբար 3.000.000, 2.000.000 և 1.000.000 դրամի չափով, իսկ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամի չափով: Փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:
(5-րդ հոդվածը լրաց. 06.10.20 ՀՕ-450-Ն)
(06.10.20 ՀՕ-450-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ:)