Հոդված 6
Հոդված 6.
Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով՝ հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերի համար:
Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրվում է նաև միանվագ գումարային հատուցում` 5.000.000 դրամ:
Սույն օրենքի համաձայն` ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները).
4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը հատուցման իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
Սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նշված անձանց բացակայության դեպքում հատուցման իրավունքից կարող է օգտվել նաև այլ անձ, եթե դատական կարգով հաստատվել է, որ`
1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զոհված քաղաքացու խնամքի տակ և ունեցել է հաշմանդամության կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.
2) զոհված քաղաքացին մինչև 18 տարին լրանալը եղել է այդ անձի խնամքի տակ:
(6-րդ հոդվածը լրաց. 06.10.20 ՀՕ-450-Ն)