Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2023-12-09Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանից զրկվելու դեպքում բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանի հնարավորությամբ` նույն համայնքի տարածքում:

Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանին հասցված այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված օթևանից զրկվելու դեպքերին, ինչպես նաև վերոնշյալ գործողությունների հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

(4-րդ հոդվածը լրաց. 06.10.20 ՀՕ-450-Ն)

(06.10.20 ՀՕ-450-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։