Հոդված 1
Հոդված 1
Կողմերն իրականացնում են համագործակցություն կոնտրաֆակտ (մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ պատրաստված և տարածվող) արտադրանքի արտադրությանը և տարածմանը (ձեռքբերմանը, պահմանը, տեղափոխմանը), այդ թվում՝ թվային միջավայրում հակազդելու ոլորտում, նախատեսում են օրենսդրական կարգի միջոցներ՝ ուղղված կոնտրաֆակտ ապրանքների շրջանառության արդյունավետ կանխմանը, նպաստում են իրավահավասարության սկզբունքների հիման վրա Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների փոխգործակցության ընդլայնմանը՝ այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցն են իրենք, ինչպես նաև իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան։