Հոդված 5
Հոդված 5
Կողմերը սահմանում են իրենց լիազորված (իրավասու) մարմինների ցանկը և այդ մասին ավանդապահին հայտնում են սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը կատարելու մասին ծանուցումը հանձնելիս։ Լիազորված (իրավասու) մարմինների ցանկի փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում է ավանդապահին։