Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով, հաշվի առնելով ազգային օրենսդրությունը, Կողմերը՝

նպաստում են կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանն ու տարածմանը հակազդելու մասով մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում նորմատիվ իրավական բազայի ներդաշնակեցմանը, ներառյալ՝ սույն համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիական, վարչական, մաքսային, հակամենաշնորհային, քրեական և դատավարական օրենսդրության նորմերը,

ապահովում են նշված նորմերի իրավակիրառ պրակտիկայի մեխանիզմների ուժեղացումը, այդ թվում՝ կոնտրաֆակտ արտադրանքի արտադրության ու տարածման համար վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկելու արդյունավետության բարձրացումը,

ձեռնարկում են միջոցներ՝ ուղղված ազգային օրենսդրությամբ այնպիսի նորմի սահմանմանը, որով քրեական պատասխանատվություն կնախատեսվի կոնտրաֆակտ, կեղծված դեղամիջոցների արտադրության ու շրջանառության համար, եթե սույն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ այդպիսի նորմ նախատեսված չէ,

իրականացնում են տարբեր տեսակի, այդ թվում՝ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության հետ կապված իրավախախտումների ու հանցագործությունների կանխարգելմանը, հայտնաբերմանը, հակազդմանը և կանխմանը,

մշակում են տվյալ կատեգորիայի իրավախախտումների ու հանցագործությունների հայտնաբերման, կանխման ու հայտնաբերման մեթոդաբանություն,

աջակցում են ներքին գործերի մարմինների, մաքսային, հարկային, հակամենաշնորհային, դատական մարմինների, ինչպես նաև սույն համաձայնագրի մասնակից պետությունների իշխանության այլ մարմինների այն աշխատակիցների՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում որակավորման մակարդակի բարձրացմանը, որոնց իրավասությանն են վերապահված կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանն ու տարածմանը հակազդելու հետ կապված հարցերը,

նպաստում են սույն համաձայնագրի մասնակից պետությունների լիազորված (իրավասու) մարմինների և իրավատերերի հետ համագործակցության խորացմանը,

փոխանակվում են փորձով՝ կոնտրաֆակտ արտադրանքի շրջանառության հետ կապված իրավախախտումների ու հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման, հակազդման և կանխման ոլորտում,

փոխանակվում են տեղեկատվությամբ՝ կոնտրաֆակտ արտադրանքի արտադրության և դրա տարածման ուղիների հայտնաբերման վերաբերյալ,

փոխանակվում են ուսումնական, մեթոդաբանական և հատուկ գրականությամբ,

անցկացնում են սեմինարներ, գիտագործնական համաժողովներ, ֆորումներ, ինչպես նաև գիտական ուսումնասիրություններ, այդ թվում՝ համատեղ, տվյալ թեմայի շուրջ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։