Հոդված 2
Հոդված 2
Կողմերը մշակում և իրականացնում են միջոցներ՝ ուղղված մտավոր սեփականության իրավունքների իրավական պահպանության և պաշտպանության բնագավառում նորմատիվ իրավական բազայի կատարելագործմանը, ստեղծում են մեխանիզմներ՝ կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանն ու տարածմանը, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտմանը, այդ թվում՝ համացանցում հակազդելու համար:
Կողմերը, իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, իրականացնում են Կողմերի լիազորված (իրավասու) մարմինների միջև տեղեկատվության փոխանակում՝ կոնտրաֆակտ արտադրանքի արտադրությանն ու տարածմանը հակազդելու ոլորտում։