Հոդված 13
Հոդված 13
Ուժի մեջ մտնելուց հետո սույն համաձայնագիրը բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող ցանկացած պետության կողմից միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին փոխանցելու եղանակով դրան միանալու համար։
ԱՊՀ մասնակից պետության համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուն պես։
ԱՊՀ անդամ չհանդիսացող պետության համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած կամ դրան միացած պետությունների՝ համաձայնագրին այդ միանալու վերաբերյալ համաձայնության մասին վերջին ծանուցումն ավանդապահի կողմից ստանալու օրվանից 30 օրը լրանալուն պես։