Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-16-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸԳլուխ 7 · ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 38. Որդեգրման պետական գրանցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 38. Որդեգրման պետական գրանցման դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը

1. Որդեգրման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել որդեգրողի (որդեգրողների) կամ նրա լիազորած անձի միջոցով:

2. Որդեգրման պետական գրանցման համար ներկայացվում են՝

1) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերը (պատճենները).

2) դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը.

3) երեխայի ծննդյան ակտային գրանցման տեղեկանքը կամ ծննդի պետական վկայականը.

4) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի միջոցով:

3. Որդեգրման մասին դիմումի մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) որդեգրողի (որդեգրողների) անունը, ազգանունը, հայրանունը, սեռը, ծննդյան թիվը և վայրը, քաղաքացիությունը, ազգությունը՝ ըստ ցանկության.

2) որդեգրողի (որդեգրողների) բնակության վայրը.

3) որդեգրողի (որդեգրողների) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել).

4) որդեգրողի (որդեգրողների) ամուսնության գրանցման վայրը և ժամանակը՝ առկայության դեպքում.

5) լիազորած անձի անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիա, երբ և ում կողմից է տրվել).

6) երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը մինչև որդեգրումը և որդեգրումից հետո.

7) որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի անվանումը, վճռի կայացման ժամանակը և համարը.

8) երեխայի ծննդյան ակտային գրանցման վայրը, ժամանակը և համարը.

9) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։