Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-05-16-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 7. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության գաղտնիությունը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության գաղտնիությունը

1. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվությունը, ներառյալ՝ քաղաքացիական կացության ակտային գրանցումների թղթային արխիվում պահվող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

2. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանից վկայականները, տեղեկանքները կամ այլ տեղեկատվությունը տրամադրվում են սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

3. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի ձևավորման և վարման նպատակներով համապատասխան լիազոր մարմիններին, դատարանին (դատավորին), դատախազությանը, նախաքննության, հետաքննության մարմիններին՝ հարուցված քրեական կամ քաղաքացիական գործերի կապակցությամբ և օրենքով նախատեսված իրավասու այլ մարմինների կամ անձանց պահանջով:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները հասանելի են նաև վիճակագրական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության էլեկտրոնային հյուպատոսական համակարգին, սոցիալական ապահովության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և այլ իրավասու մարմինների և իրավաբանական անձանց՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի համակցման միջոցով:

5. Միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տեղեկությունները կարող են փոխանցվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային բյուրո: Տրամադրվող տեղեկությունների ցանկը, դրանց դիմաց վճարը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։