Հոդված 17
Հոդված 17.
Փաստաբանը
1. Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր` փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:
(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)
Իրավաբանական օգնություն ցույց տալու ժամանակ փաստաբանը`
1) խորհրդատվություն է տրամադրում իրավական հարցերով ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր.
2) կազմում է դիմումներ, բողոքներ, գանգատներ, միջնորդություններ և իրավական բնույթի այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց նախագծեր.
3) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է քաղաքացիական և վարչական դատավարությանը, մասնակցում է գործի քննությանը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում.
4) որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցում է քրեական դատավարությանը և վարչական իրավախախտումների գործերով վարույթին.
5) որպես վստահորդի ներկայացուցիչ մասնակցում է գործերի քննությանը արբիտրաժային տրիբունալում կամ վեճեր լուծող այլ մարմիններում.
6) ներկայացնում է վստահորդի շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական միավորումներում և այլ կազմակերպություններում, օտարերկրյա պետությունների պետական իշխանության մարմիններում, դատարաններում, նախաքննության մարմիններում, միջազգային դատական մարմիններում, օտարերկրյա պետությունների ոչ կառավարական մարմիններում, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ երկրի օրենսդրությամբ, միջազգային դատական մարմինների և այլ միջազգային կազմակերպությունների կանոնադրային փաստաթղթերով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Փաստաբանն իրավունք ունի ցույց տալու օրենքով չարգելված իրավաբանական այլ օգնություն։ (նախադասությունը հանվել է 08.12.11 ՀՕ-339-Ն)
(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)
Փաստաբանը փաստաբանների պալատի սահմանած չափով և կարգով մուծում է անդամավճար` փաստաբանների պալատի ընդհանուր պահանջների և փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված այլ ծախսերի համար։
(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)
(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)
(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)
(17-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-63-Ն, խմբ., լրաց., փոփ. 08.12.11 ՀՕ-339-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-178-Ն)