Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-11-06։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-11-06-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 4 · ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

Հոդված 29

գործել է մինչև 2022-11-06ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 29.

Փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու կարգը

Փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում՝ փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը: Որակավորման հանձնաժողովի տված վկայագիրն ուժի մեջ է տրման պահից մինչև հաջորդ` փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար որակավորման քննությունների անցկացումը:

Հավակնորդի դիմումը քննարկում և դրա վերաբերյալ մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում փաստաբանների պալատի խորհուրդը:

Արգելվում է հավակնորդների նկատմամբ խտրականությունը` հավակնորդի ազգության, քաղաքացիության, ռասայի, սեռի, լեզվի, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության հիմքով:

Դիմումը կարող է մերժվել, եթե չեն ապահովվել սույն օրենքի 28-րդ և 33-րդ հոդվածներով նախատեսված պահանջները:

Դիմումի մերժումը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել դատական կարգով:

(մասն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-339-Ն)

Փաստաբանների պալատին անդամագրված անձը հնգօրյա ժամկետում ստանում է փաստաբանների պալատի կնիքով և նախագահի ստորագրությամբ վավերացված արտոնագիր:

Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման։

(29-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-339-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։