Հոդված 1
Հոդված 1
Կոմիտեի՝ հաղորդագրություններ ստանալու և քննարկելու իրավասությունը
1. Սույն Դաշնագրի այն Կողմ պետությունը, որը դառնում է սույն արձանագրության կողմ, ճանաչում է Կոմիտեի` սույն արձանագրության դրույթներով նախատեսված կարգով հաղորդագրություններ ստանալու և քննարկելու իրավասությունը:
2. Կոմիտեի կողմից չպետք է ստացվի ոչ մի այնպիսի հաղորդագրություն, որը վերաբերում է Դաշնագրի այնպիսի Կողմ պետության, որը սույն արձանագրության Կողմ չէ: