Հոդված 20. Կրեդիտավորողի պատասխանատվությունն սպառողի առջև
Հոդված 20. Կրեդիտավորողի պատասխանատվությունն սպառողի առջև
1. Այն դեպքում, երբ կրեդիտավորողի կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով սահմանված որևէ իրավունք, ապա սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ: Կրեդիտավորողի ծառայություններից օգտվող սպառողի իրավունքների խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ հօգուտ սպառողի բռնագանձվում է երեք հարյուր հազար դրամ: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված սպառողի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:
(20-րդ հոդվածը 25.10.17 ՀՕ-183-Ն օրենքի 2-րդ հոդվածի լրացմամբ ուժի մեջ կմտնի 22.11.18թ.)