Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձ» բառերը փոխարինել «տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է նույնականացնել կյանքի ապահովագրության կամ ներդրումային բնույթի այլ ապահովագրական վկայագրի պայմանագրի շահառուին վերջինիս ինքնությունը կամ բնորոշ հատկանիշները պարզելուց անմիջապես հետո, իսկ ինքնության ստուգումն իրականացնել ապահովագրական հատուցումը վճարելու պահին: Ընդ որում՝
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձ շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով տվյալ անձի անունը, ազգանունը կամ անվանումը.
2) որոշակի հատկանիշների կամ որոշակի խմբի դասվելու կամ որևէ այլ հիմքով շահառուների համար՝ առնվազն ձեռք բերելով ապահովագրական հատուցումը վճարելու պահին շահառուներին նույնականացնելու համար բավարար տեղեկություններ:»: