Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «կամ միանգամյա գործարք կատարելու» բառերը.
2) 3-րդ մասի «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով, իսկ նույն մասը «(բացառությամբ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների առկայության, որի դեպքում հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունն իրականացվում է անկախ գումարային սահմանաչափից),» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում,» բառերով.
3) 4-րդ մասի 2-րդ կետում՝
ա. «վայրը,» բառից հետո լրացնել «գործունեության իրականացման վայրը (եթե տարբերվում է իրավաբանական անձի գտնվելու վայրից), կանոնադրությունը կամ համանման այլ փաստաթուղթը,» բառերով,
բ․ «գործադիր մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձի (մարմնի անդամի)» բառերով.
4) 5-րդ մասի 1-ին կետից հանել «պարզի լիազորված անձի առկայությունը և առկայության դեպքում,» բառերը, իսկ նույն մասը «լիազորված անձին» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերով.
5) 5-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) նույնականացնի իրական շահառուին և ողջամիտ քայլեր ձեռնարկի նրա ինքնությունն ստուգելու նպատակով՝ արժանահավատ աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա, ընդ որում Հայաստանի Հանրապետության և (կամ) օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կամ հիմնարկի դեպքում՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված կարգով:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ինքնությունն ստուգելու նպատակով հաշվետվություն տրամադրող անձի ձեռնարկած քայլերը, եզրահանգումները և դրանց հիմնավորումները փաստաթղթավորվում ու պահպանվում են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում:».
7) 6-րդ մասից հանել «հաճախորդի իրական շահառուին պարզելու նպատակով» և «(բացառությամբ արժեթղթերի շուկայի կարգավորման օրենսդրությամբ նախատեսված հաշվետու թողարկողների)» բառերը.
8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.
«6.1. Տրաստ կամ օտարերկրյա օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այլ իրավաբանական կազմավորում հանդիսացող հաճախորդների դեպքում հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի իրական շահառուին նույնականացնելու և ողջամիտ քայլերի ձեռնարկմամբ նրա ինքնությունն ստուգելու նպատակով պետք է լիարժեք տեղեկություններ ունենա դրա հիմնադիրների, կառավարիչների, շահառուների (այդ թվում՝ շահառուների դասի), շահերի պաշտպանի (առկայության դեպքում) և իրական (փաստացի) հսկողություն իրականացնող այլ ֆիզիկական անձի կամ համանման գործառույթներ իրականացնող անձի և նրանց լիազորությունների վերաբերյալ:».
9) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է հասկանա հաճախորդի գործարար բնութագիրը, գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, ձեռք բերի տեղեկություններ գործարքի կամ գործարար հարաբերության նպատակի և նախատեսվող բնույթի մասին:».
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Տրաստի կառավարիչ հանդիսացող հաճախորդը (այդ թվում՝ ոչ ֆինանսական հաստատությունը) սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված դեպքերում հաշվետվություն տրամադրող անձի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս պարտավոր է բացահայտել իր կարգավիճակը։»: