Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «5» թիվը փոխարինել «15» թվով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Այն դեպքում, երբ լիազոր մարմինը սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կասեցված գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ ծանուցում է տրամադրում քրեական հետապնդում իրականացնող մարմնին, կասեցման ժամկետը համարվում է երկարաձգված ծանուցման տրամադրման պահից 15 օրով, որի մասին լիազոր մարմինը տեղեկացնում է ֆինանսական հաստատությանը: Կասեցման ժամկետը երկարաձգելու հիմնավոր անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդում իրականացնող մարմինը 15 օրվա ընթացքում տեղեկացնում է լիազոր մարմնին: Կասեցման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին լիազոր մարմնին չտեղեկացնելու դեպքում կասեցումը վերանում է:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կասեցման ժամկետը լիազոր մարմնի հիմնավոր կարծիքով երկարաձգելու անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը որոշում է կայացնում կասեցման ժամկետը մինչև 30 օրով երկարաձգելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի որոշումը ֆինանսական հաստատությանը չտրամադրվելու դեպքում կասեցման մասին որոշումը համարվում է ուժը կորցրած:».

4) 4-րդ մասի «պարզվի, որ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածը հիմնավոր չէ» բառերը փոխարինել «առկա չէ գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման հետագա անհրաժեշտությունը» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։