Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «գումարը» բառից հետո լրացնել «հավասար է կամ» բառերով.
2) 4-րդ մասի 3-րդ կետի «բ» ենթակետի «տնօրեն (գործադիր մարմին)» բառերը փոխարինել «գործունեության ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ (մարմնի անդամ)» բառերով.
3) 4-րդ մասի 5-րդ կետի «դրամը» բառը փոխարինել «դրամին հավասար կամ դրան» բառերով.
4) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հաշվետվություն տրամադրող անձին, նրա աշխատակիցներին (ղեկավարներին) արգելվում է այն անձին, որի վերաբերյալ հաշվետվություն կամ այլ տեղեկություններ են տրամադրվում լիազոր մարմնին, ինչպես նաև այլ անձանց, բացառությամբ ֆինանսական խմբի դեպքում՝ ֆինանսական խմբի անդամին, հայտնել հաշվետվության կամ այլ տեղեկությունների տրամադրման կամ չտրամադրման, այդ թվում՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն հանձնարարականների ստացման կամ չստացման փաստի մասին:»: