Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 6-րդ կետի «գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը» բառերը փոխարինել «գործարքի կատարումը կամ գործարար հարաբերության հաստատումը» բառերով.
2) 1-ին մասի 18-րդ կետը «տվյալների հիման վրա» բառերից հետո լրացնել «կամ սեփական նախաձեռնությամբ» բառերով.
3) 4-րդ մասի «10-րդ և 11-րդ կետերով սահմանված իրավասությունները» բառերը փոխարինել «10-րդ կետով սահմանված իրավասությունը, ինչպես նաև 11-րդ կետով սահմանված՝ ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու իրավասությունը» բառերով: