Գլուխ 5 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ
Հոդված 17. Այլ պաշտոնի փոխադրելը
Հոդված 17. Այլ պաշտոնի փոխադրելը
Հարկադիր կատարման ծառայության բարձրագույն և գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, սույն օրենքով սահմանված կարգով, այլ պաշտոնի փոխադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ առաջատար խմբի ծառայողներին (բացառությամբ վարչության ծառայողների, որոնց փոխադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը)՝ գլխավոր հարկադիր կատարողը:
(17-րդ հոդվածը փոփ. 16.12.05 ՀՕ-29-Ն)