Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-02-02-ից մինչև 2006-07-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 39. Հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

գործել է մինչև 2006-07-22Բացել ARLIS-ում

Հոդված 39. Հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

Հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է`

1) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) ատեստավորման արդյունքների հիման վրա.

5) սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

6) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։