Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
Հոդված 11. Պաշտոնի նշանակելը հարկադիր կատարման ծառայությունում
1. Հարկադիր կատարման ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների գործունեությունը ղեկավարում է գլխավոր հարկադիր կատարողը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջարկությամբ:
Հարկադիր կատարման ծառայության վարչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված մյուս պաշտոններում հարկադիր կատարողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` գլխավոր հարկադիր կատարողի ներկայացմամբ, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Հարկադիր կատարման ծառայության վարչության պետի տեղակալներին և վարչության ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` վարչության պետի ներկայացմամբ:
3. Հարկադիր կատարման ծառայությունում քաղաքացիական ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարը` քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:
(11-րդ հոդվածը խմբ. 16.12.05 ՀՕ-29-Ն)