Հոդված 49. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու պայմաններն ու սահմանները
Հոդված 49. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու պայմաններն ու սահմանները
1. Հարկադիր կատարողը, սույն օրենքի 47-48-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում և կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:
2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելիս հարկադիր կատարողը պարտավոր է`
1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում հարկադիր կատարողի կյանքի կամ առողջության համար.
2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ.
3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:
3. Հարկադիր կատարողը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի պետին, իսկ մարմնական վնասվածք կամ մահ պատճառելու դեպքում` նաև դատախազին:
4. Ֆիզիկական ուժը, հատուկ միջոցները և հրազենը` լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն: