Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը
Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը
1. Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:
2. Հատուկ քննչական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
Հատուկ քննչական ծառայությունում ծառայող անձը պետական ծառայող է:
3. Հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված` օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը և արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:
4. Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա լիազորած դատախազները:
5. Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարում է ծառայության պետը:
6. Հատուկ քննչական ծառայությունը հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին: Հատուկ քննչական ծառայության պետը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և Հանրապետության Նախագահին է ներկայացնում գրավոր հաղորդում` հատուկ քննչական ծառայության նախորդ տարվա գործունեության մասին:
7. Հատուկ քննչական ծառայության նստավայրը Երևան քաղաքն է: