Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները
1. Հատուկ քննչական ծառայության բարձրագույն պաշտոնների դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:
2. Հատուկ քննչական ծառայության գլխավոր պաշտոնների դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:
3. Հատուկ քննչական ծառայության առաջատար պաշտոնների դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:
4. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան դասային աստիճան:
5. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: