Գլուխ 3 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
Հոդված 24. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
Հոդված 24. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
1. Հատուկ քննչական ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները առնվազն 3 տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման:
2. Պարտադիր վերապատրաստման ժամկետը կարող է տևել մինչև 1 ամիս:
3. Ատեստավորումը հետաձգելու և հատուկ քննչական ծառայության ծառայողին վերապատրաստման գործուղելու դեպքում ծառայողն անցնում է եռամսյա վերապատրաստում:
4. Հատուկ ուսուցում անցնելուց հետո հատուկ քննչական ծառայության ծառայողներն իրավունք են ստանում սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու հրազեն ու օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:
5. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը: