Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-01-07-ից մինչև 2014-06-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 21. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

գործել է մինչև 2014-06-28Բացել ARLIS-ում

Հոդված 21. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև այլ կարգապահական զանցանք թույլ տալու դեպքերում հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-30 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 3 ամիս ժամկետով.

4) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում.

6) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ծառայողների նկատմամբ կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

4. Հատուկ քննչական ծառայության պետի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։