Հոդված 34. Նախկինում շնորհված կոչումները, ծառայության և աշխատանքի ժամկետները
Հոդված 34. Նախկինում շնորհված կոչումները, ծառայության և աշխատանքի ժամկետները
1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին այլ պետական մարմիններում նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին:
2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերում նշված դասային աստիճաններն ըստ հերթականության համապատասխանում են «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-10-րդ կետերում նշված դասային աստիճաններին: Պաշտոնի նշանակվելիս հատուկ քննչական ծառայության` տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի դասային աստիճաններ ունեցող անձանց համապատասխանեցված դասային աստիճանները պահպանվում են:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից քննիչի կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձանց վրա չեն տարածվում 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները: