Հոդված 7
Հոդված 7.
Տեխնիկական ստուգումների կարգը
1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
2. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքի տեխնիկական ստուգման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչը շահագործող անձնակազմից կարող է պահանջել էներգատեղակայանքի առանձին հանգույցների փորձարկման իրականացում:
3. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էներգատեղակայանքների գործարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին էներգատեղակայանքի համապատասխանության մասին տրված գործարկման եզրակացության առկայության դեպքում:
4. Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության արդյունքում տեսչական մարմնի կազմած ակտ-կարգադրագիրը պետք է ներառի պատահարի ծագման պատճառների, զարգացման և հետագա ընթացքի վերաբերյալ մասնագիտական գնահատականներ:
(7-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն, 09.07.20 ՀՕ-372-Ն, 10.12.21 ՀՕ-381-Ն)