Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.

էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների իրավունքներն ու պարտականությունները

(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-1-Ն)

1. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողներն իրավունք ունեն տեսչական մարմնի պետական տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով: 2. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են`

ա) թույլատրել տեսչական մարմնի ներկայացուցիչների մուտքը էներգատեղակայանքներ` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար.

բ) տեսչական մարմնի տված կարգադրագրերի համաձայն և դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ՝ ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերի խախտումների վերացմանը.

գ) ինքնուրույն կամ տեսչական մարմնի տված կարգադրագրի համաձայն անհապաղ դադարեցնել այն էներգատեղակայանքների (հանգույցների) շահագործումը, որոնց ընթացիկ տեխնիկական վիճակն սպառնում է մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին.

դ) չգործարկել էներգատեղակայանքը՝ մինչև տեսչական մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:

3. Էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք պատահարի դեպքում պարտավոր են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնել տեսչական մարմնին:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-1-Ն, փոփ. 09.07.20 ՀՕ-372-Ն, 10.12.21 ՀՕ-381-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։