Հոդված 4
Հոդված 4.
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները
(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն)
Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են՝
ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.
բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը: (4-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-381-Ն)