Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Տեսչական մարմնի գործառույթները

(վերնագիրը փոփ. 09.07.20 ՀՕ-372-Ն)

1. Տեսչական մարմինը`

ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ՝ - էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,

- մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից ստացված դիմումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվությունների ուսումնասիրությունների արդյունքում կատարված վերլուծությունների արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով.

բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, կազմում է ակտ-կարգադրագրեր, վերահսկում դրանցում նշված պահանջների կատարումը և կայացնում որոշում՝ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին.

գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություններ՝ թույլատրելով դրանց գործարկումը.

դ) վարում է տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակագրություն և կատարում դրանց վերլուծությունը.

ե) ներկայացնում է առաջարկություններ նոր տեխնիկական կանոնակարգեր և նորմատիվ իրավական այլ ակտեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում և նորմատիվ իրավական այլ ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

2. Տեսչական մարմինը էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացնում է դրանց մասնագիտական քննությունը տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ իրավական այլ ակտերի նորմերի խախտման բացահայտման և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով:

(6-րդ հոդվածը փոփ., խմբ. 08.12.05 ՀՕ-1-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-162-Ն, փոփ., լրաց. 09.07.20 ՀՕ-372-Ն, փոփ. 10.12.21 ՀՕ-381-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։