Հոդված 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՆԵՐԻ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ, ՑՈՒՅՑԵՐԻ և ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՆԵՐԻ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ, ՑՈՒՅՑԵՐԻ և ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
1. Ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր կամ այլ միջոցառումներ անցկացվում են առանց իրազեկման կամ սահմանափակման, եթե չեն խախտվում այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի կամ օգտագործողի իրավունքները, հասարակական կարգը և սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջները, ինչպես նաև 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջները:
2. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ անցկացվող ժողովները, հանրահավաքները, ցույցերը կամ այլ միջոցառումներ համարվում են արգելված և կարող են դադարեցվել սույն օրենքով զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով: