Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2004-05-22-ից մինչև 2005-11-19։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

գործել է մինչև 2005-11-19Բացել ARLIS-ում

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

1. Սույն օրենքի նպատակը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) և իրավաբանական անձանց խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է` ապահովելով ժողովրդավարական հասարակությունում պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության, բարքերի, այլ քաղաքացիների իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանությունը:

2. Սույն օրենքը կարգավորում է խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր (շքերթներ) կամ ցույցեր (այդ թվում` նաև նստացույցեր), ինչպես նաև այլ միջոցառումներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։