Հոդված 12. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝
Հոդված 12. Օրենսգրքի 41-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով՝
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:».
բ) 2-րդ մասի «ե» կետը «ապրանքների» բառից հետո լրացնել «և տրանսպորտային միջոցների» բառերով.
գ) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով՝
«զ) «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:»: