Հոդված 16. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝
Հոդված 16. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝
ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս՝
«1.1. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝
ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.
բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.
գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում:».
բ) 2-րդ մասի «բ» կետը «ժամկետում» բառից հետո լրացնել «, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը՝ արտահանման պահից մեկ տարին չգերազանցող ժամկետով» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր արտահանումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաներմուծում» մաքսային ռեժիմով դրանց հետագա ներմուծման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ արտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր արտահանում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:».
գ) 3-րդ մասի վերջին երկու «վերաներմուծում» բառերը փոխարինել «ներմուծում՝ ազատ շրջանառության համար» բառերով: