Հոդված 37. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 199.1-րդ հոդվածով՝
Հոդված 37. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 199.1-րդ հոդվածով՝
«Հոդված 199.1. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նկատմամբ օրենքով արգելված գործողություններ կիրառելը
1. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝
այդ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:
2. «Ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմներով բաց թողնված ապրանքների նկատմամբ այնպիսի գործողություններ իրականացնելը, որոնք հանգեցրել են այդ ապրանքների հատկանիշների և (կամ) նպատակային նշանակության փոփոխությանը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:»: