Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի) 7-րդ հոդվածում՝
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի) 7-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասի «բ» և «գ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«բ) վերադաս մաքսային մարմնի մաքսատները, այդ թվում՝ տարածաշրջանային և մասնագիտացված.
գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը, այդ թվում՝ սահմանային և մասնագիտացված:».
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Մաքսային մարմինները ստեղծում, վերակազմավորում և լուծարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մաքսային մարմինները տեղակայվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում:».
գ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է ստեղծել՝
ա) մասնագիտացված մաքսատներ և մաքսային կետեր, որոնց իրավասությունները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մաքսային մարմինների վրա դրված առանձին գործառույթների և (կամ) մաքսային սահմանով տեղափոխվող առանձին ապրանքատեսակների, այդ թվում՝ որոշակի տեսակի տրանսպորտային միջոցներով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների իրականացման լիազորություններով.
բ) տարածաշրջանային մաքսատներ, այդ թվում՝ մասնագիտացված, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տարածաշրջաններում:»: