Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Օրենսգրքի 37-րդ հոդվածում`

գործել է մինչև 2022-10-17Բացել ARLIS-ում

Հոդված 10. Օրենսգրքի 37-րդ հոդվածում`

ա) 1-ին մասում «հետադարձ» բառը փոխարինել «հետագա» բառով.

բ) 2-րդ մասի «բ» կետի առաջին նախադասությունը «տրանսպորտային միջոցների» բառերից հետո լրացնել «, որի դեպքում մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա ժամանակավոր ներմուծման ժամկետները կարող է երկարաձգել հայտարարատուի խնդրարկած ժամկետով» բառերով.

գ) 2-րդ մասի «բ» կետի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:».

դ) 2-րդ մասի «ե» կետը «ապրանքների» բառից հետո լրացնել «և տրանսպորտային միջոցների» բառերով.

ե) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով՝

«զ) «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները բնական մաշվածության և ոչ բնականոն պայմաններում տեղափոխելու կամ պահպանելու հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների ենթարկելու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը պարտավոր է այդ ապրանքները և (կամ) տրանսպորտային միջոցները հայտարարագրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։