Հոդված 30. Օրենսգրքի 134-րդ հոդվածում՝
Հոդված 30. Օրենսգրքի 134-րդ հոդվածում՝
ա) վերնագիրը «հայտարարագրի» բառից հետո լրացնել «ներկայացումը և» բառերով.
բ) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին:
Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը, ինչի կապակցությամբ վերջինս մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին:»: