Հոդված 9. Օրենսգրքի 34-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենսգրքի 34-րդ հոդվածում՝
ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս՝
«1.1. Մաքսային այս ռեժիմի շրջանակներում կարող է իրականացվել՝
ա) անմիջականորեն տվյալ ապրանքների վերամշակում կամ մշակում.
բ) նոր ապրանքների պատրաստում, այդ թվում՝ ապրանքների հավաքակցում, հավաքում, կազմատում.
գ) ապրանքների վերանորոգում, այդ թվում՝ դրանց վերականգնում, բաղադրամասերի փոխարինում, դրանց սպառողական հատկությունների վերականգնում:».
բ) 2-րդ մասի «բ» կետը լրացնել «, ընդ որում, եթե սկզբնապես խնդրարկված ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`
«Վերամշակման համար ապրանքների ժամանակավոր ներմուծումը թույլատրվում է պայմանով, որ ապրանքները կարող են նույնականացվել մաքսային մարմնի կողմից՝ «վերաարտահանում» մաքսային ռեժիմով դրանց հետագա արտահանման ժամանակ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է թույլատրել «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմով հայտարարագրված ապրանքների բացթողումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մեկ տարուց ավելի ժամկետով:».
գ) 3-րդ կետի վերջին երկու «վերարտահանում» բառերը փոխարինել «արտահանում՝ ազատ շրջանառության համար» բառերով: