Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-րդ հոդվածով՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-րդ հոդվածով՝

«Հոդված 24.1. Մաքսային ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները

1. Մաքսային ծառայողին չեն կարող տրվել բանավոր և (կամ) գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝

ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին.

բ) դուրս են հանձնարարականներ տվողի և կատարողի լիազորություններից:

2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ ստանալու դեպքում մաքսային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականների օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) կամ հանձնարարական տվողը (նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անձը) գրավոր հաստատում է տրված հանձնարարականը, ապա մաքսային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության: Մաքսային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը: Եթե հանձնարարականի կատարումը կարող է հանգեցնել քրեական կամ վարչական պատասխանատվության, ապա մաքսային ծառայողը այդ մասին պարտավոր է գրավոր տեղեկացնել վերադաս մաքսային մարմնի ղեկավարին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։