Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.3-րդ հոդվածով՝
Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.3-րդ հոդվածով՝
«Հոդված 41.3. Մաքսային ծառայողների դրամական բավարարման վճարման կարգը
1. Մաքսային ծառայողի դրամական բավարարումն իրականացվում է ամսական առնվազն մեկ անգամ՝ հաջորդ ամսվա առաջին տասն աշխատանքային օրվա ընթացքում:
2. Մաքսային ծառայողի աշխատանքից ազատման դեպքում դրամական բավարարման հարցերը, ինչպես նաև մաքսային ծառայողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձի վճարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
3. Մաքսային ծառայողի դրամական բավարարման մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն նրա համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:»: